ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ինչու եկավ Պուտինը

Ինչու եկավ Պուտինը
28.04.2015 | 00:23

Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում թերևս «ամենաքննարկված» հյուրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր: Ընդդիմախոսները կարծում են, որ նա շատ «սառն» էր իրեն պահում, իշխանության ներկայացուցիչներն էլ պնդում են, թե իրենց դիվանագիտական «հաղթանակն» էր նրա ներկայությունը: Փաստ է, որ տևական ժամանակ հստակ չէր` կգա՞ ՌԴ ղեկավարը, թե՞ ոչ:
Գաղտնիք չէ, որ հիմա Ռուսաստանը լավ օրեր չի ապրում, ու նրա ղեկավարի գլուխը «խառն» է նախ՝ իր երկրի խնդիրներով: Հայաստան նրա այցելությունը բավականին ներկայացուցչական էր: Պատվիրակության կազմում էր նաև արտաքին գերատեսչության նախարարը: Այնինչ մյուս երկրները ներկայացված էին ԱԳ նախարարի կամ այլ պաշտոնյայի դեմքով: ՌԴ-ն միանգամից երկու «ներկայացուցչով» էր ժամանել Երևան: Սա, ինչպես վերլուծաբաններն են կարծում, ազդակ էր նախ և առաջ Թուրքիային, հետո Արևմուտքին:
Այլ խոսքով, Պուտինը, գալով Հայաստան, փորձեց նախ իր խնդիրները լուծել` Թուրքիային ցույց տալ, որ գոհ չէ իրենց վերջին գործարքների արդյունքից, իսկ Արևմուտքին հասկացնել, որ տարածաշրջանն իրենն է ու ինքն է այստեղ հարցեր լուծում: Հայաստանցիներիս համար էլ, թե այս «առաքելությունն» իրականացնելիս որքան էր Պուտինը սառը կամ ջերմ, լրիվ երկրորդական հարց է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ